Պաշտոնական.Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Մարկոս Պիզելին ավարտեց կարիերան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի նորեկ Մարկոս Պիզելլին դեռ ոչ մի խաղ չանցկացրած նոր թիմում, որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլիստի կարիերան:

Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսքուքյան էջը, Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով նա հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, որից հետո պարզվել է, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն: Մարկոս Պիզելին հրաժարվել է վիրահատությունից և որոշել ավարտել իր կարիերան:

Հիշեցնենք, որ բրազիլական արմատներ ունեցող ֆուտբոլիստը երկար տարիներ հաջողությամբ պաշտպանել է Հայաստանի հավաքականի պատիվը՝ 68 խաղում դառնալով 11 գոլի հեղինակ:

Հայաստանում Մարկոսը խաղացել է նաև Երևանի «Արարատում» ու «Փյունիկում»

Image result for մարկոս պիզելին"

(Visited 36 times, 1 visits today)