Ուշադրություն, կտուգանվեն եթե ոչ պարենային ապրանքը հետ չեն վերցնի 14 օրվա ընթացքում

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը, ինչը, ըստ մասնագետների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Նշված օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել:

Բայց Հայաստանում օրենքի այդ կետը չի պահպանվում: Յուրաքանչյուր խանութ իր կանոններով է շարժվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս երեւույթը շուտով կվերանա մեր երկրի առեւտրի, սպասարկման ոլորտում:

Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարել.

վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով»։

(Visited 38 times, 1 visits today)