Ունենք 14 ծանր, 1 ծայրահեղ ծանր դեպք, որոնք դեպի դրականի են գնում. Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հաղորդում

Կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին արտահերթ նիստ է գումարել: Նիստին սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրեց, թե ի՞նչ նոր տվյալներ կան կորոնավիրուսի հետ կապված, ի պատասխան որի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր դեպք ունենք, սակայն դրական միտումով և ծայրահեղ ծանր հիվանդին միացված արհետսական շնչառության սարքը պատրաստում են անջատել, քանի որ դրա կարիքն այլևս չկա:

(Visited 58 times, 1 visits today)