Ուզում եմ մի բան ասել որ մոտ ապագայում կարողանաք զգшստ պшհել ձեզ․ աստղաբան Ալինա Դերձյան

Ուզում եմ այնուամենայնիվ մի քանի բան ասել, որ մոտ ապագայում հաշվի առնեք ու կարողանաք ճիշտ ու զգաստ պահել ձեզ: Զգաստության մասին հենց այնպես չեմ ասում, սա մեզ բոլորիս շատ պետք կգա:
Կփորձեմ հնարավորինս խուսափել տերմիններից ու պարզ արտահայտություններով ներկայացնել մի քանի երևույթներ, որոնք տեղի կունենան մինչև տարեվերջ:
Մերկուրին ռետրո է սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 18-ը: Սա բերում է անցյալի ակտիվացման, նոր գործերի առաջխաղացման խաթարման և այլն: Այս ընթացքում բավական ծանր հիշողություններ են ակտիվանալու և դրանք խանգարելու են երևույթներին սթափ արձագանք տալուն:  Ընդհանուր առմամբ հոկտեմբեր ամիսն ամբողջությամբ կարելի է անվանել պայքարի ամիս: Պայքար բառը վերաբերում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, այնպես որ, պետք է համբերատար լինել ու դիմագրավել այդ ամենին: Այս ամսվա ընթացքում ռետրո վիճակից հերթով դուրս են գալու Պլուտոնը, Սատուրնը, Յուպիտերը: Ամսվա վերջում, Մերկուրիի ռետրոյի դադարից հետո հնարավոր են բավական բարդ, զգայական առումով ոչ հաճելի զարգացումներ:  Այդ դեպքերը կարող են ավելի լուրջ ընթացք ունենալ և դրսևորվել նոյեմբերի, դեկտեմբերի ընթացքում: Նոյեմբերը նույնպես շատ բարդ ամիս է, հատկապես ամսվա երկրորդ տասնօրյակը՝ զգայական, պայքարի, դիմացկունության առումով մարդկանցից շատ ուժ կպահանջի:
Քանի որ ես այնքան էլ չեմ սիրում հեռահար կանխատեսումներ անել, այսքանով կբավարարվեմ: Բայց հիշենք, որ 2022 թվականը նույնպես հեշտ տարի չէ, ավելին, մինչև 2024 թվականը ներառյալ, որևէ կայունության մասին երազել անգամ պետք չէ:
Գլոբալ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք մեզ համար պատկերացնելը դեռ շատ բարդ ու անսովոր է: Ու կարևորը, հիշեք, այս բոլոր «փիս» բաները տեղի են ունենում բոլոր երկրներւմ ու մի մտածեք, թե միայն մենք ենք ամենավատ վիճակում: Դա օբյեկտիվորեն այդպես չէ: Մեր վերքը մեզ է ցավ տալիս, բայց դա չի նշանակում, որ մենք վատ ենք, իսկ մյուսները երջանիկ կյանքով են ապրում:
Ամեն մեկս մեր տեղում պիտի կայուն մնանք: Օրինակ բերեմ եղանակի հետ կապված:  Ցուրտ եղանակը գալիս է առանց մեր թույլտվությունը հարցնելու: Մեզնից յուրաքանչյուրն ինքը պետք է հասկանա, որ պիտի տաք հագուստ կրի, թեյ խմի և այլն, որ չհիվանդանա: Այդպես էլ «մոլորակների շարժն» է, այն իր ազդեցությունն ունի մեզնից անկախ, մենք միայն կարող ենք ուշադիր լինել ու սթափ դիմավորել բոլոր այն փոփոխությունները, որ մեր կյանքում սկսվել են:
Պարտադիր չէ աստղաբանական տեղեկություններ ունենալ ամեն օր որևէ քայլ անելու համար, պետք է ընդամենը հասկանալ, որ ինչպես փոքր տարիքում հարմարվել ենք մանկապարտեզ, դպրոց գնալուն, այսինքն վարժվել ենք նոր իրողություններին, այնպես էլ հիմա պետք է հարմարվենք այս նոր անհարմարություններին, լինի դա քովիդը, անձնական կյանքի որևէ բարդ փուլ, թե մեր ցավալի պարտությունը…
Այո բարդ է, այո, օբյեկտիվ դժվարություններ են, բայց մենք էլ ունենք բանականություն, որը պիտի հուշի մեզ ավելի շատ ԿՐԹՎԵԼ ու հոգևոր առումով՝ ՄԱՔՐՎԵԼ:
Կյանք՝ նշանակում է ճկունություն, զարգացում, առաջընթաց:
Այլ տարբերակ չկա, մեր փոխարեն մեր կյանքը ոչ ոք չի ապրելու )

(Visited 42 times, 1 visits today)