Որքա՞ն է Հրայր Թովմասյանի ունեցվածքը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 2019 թ-ին հայտարարագրել է մեկ ավտոտնակ, երեք հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն իր ծննդավայրում` Դարակերտում, երկու բնակարան՝ Երեւանում:

2019 թ-ի սկզբին Հրայր Թովմասյանը բանկում 60.000 դոլարի չափով ավանդ է դրել: Բանկային հաշիվների մնացորդներն առանց ավանդի 2019 թ-ին եղել են 3,207,695 դրամ եւ  5,788 դոլար: Սահմանադրական դատարանի նախագահի կանխիկ դրամական միջոցները եղել են 26,000,000 դրամ եւ 22,000 դոլար:

Ըստ հայտարարագրի` Հրայր Թովմասյանի եկամտի աղբյուրը եղել են տրված փոխառություններից ստացված տոկոսը` 1398 դոլար, աշխատավարձը, դրան հավասարեցված վճարումները, այլ եկամուտներ` 15 320 831 դրամ:

Հրայր Թովմասյանի կինը` Լամարա Խուդավերդյանը, 2019 թ. հայտարարագրել է ժառանգություն ստացած երկու անհատական բնակելի տուն Տավուշում  եւ համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երեւանում:

Հրայր Թովմասյանի դուստրը` Մերի Թովմասյանը, 2019 թ-ին նվիրատվություն է ստացել մեկ ավտոտնակ, տարվա սկզբին ունեցել է 2,505.85 դոլար բանկային հաշվի մնացորդ, տարվա վերջին` 29.08 ցենտ:

Մյուս դուստրը` Գոհար Թովմասյանը, 2019 թ-ին նվիրատվությամբ ստացել է «Նիսսան» մակնիշի մեքենա: Դրամական միջոցներ, անշարժ գույք, բանկային հաշիվներ հայտարարագրում չկան:

(Visited 65 times, 1 visits today)