Ով է Ստրասբուրգի նոր ընտրված ազգությամբ հայ քաղաքապետը

Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ եւ բնապահպան Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:

Նա ընտրություններին ստացել է ընտրողների 42.5% քվեն:

Նա գլխավորում է ֆրանսիական «Էկոլոգիա՝ կանաչների կուսկացության» ցուցակը։

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը ...

Կուսակցությունը 2019թ․ մայիսին քաղաքային ընտրություններում լավ արդյունքների է հասել:

Ժաննա Բարսեղյանը ծնվել է Փարիզում,39 տարեկան է: 2002 թվականին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ուսումնասիրել է ֆրանս-գերմանական օրենքները և դարձել բնապահպանական իրավաբան: Որպես բնապահպան-ակտիվիստ՝ մասնակցել է բազմաթիվ բնապահպանական նախագծերի: Բարսեղյանը համագործակցում է նաև Հայաստանի հետ՝ իրականացնելով նախագծեր էկոտուրիզմի, շրջակա միջավայրի պահպանության և թափոնների վերամշակման ոլորտում:

Ստրասբուրգի քաղաքապետ կարող է ...

Ընտրվել է Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կազմում 2014 թվականին: Նա քաղաքային խորհրդի և Էկոլոգների խմբի համանախագահն է, միաժամանակ՝ Եվրոմետոպոլի ավագանու խորհրդական:Նրա հիմնական խնդիրը կլիման եւ անհավասարության դեմ պայքարն է:

(Visited 58 times, 1 visits today)