Ով Է Կենտրոնական Բանկի նոր ղեկավարի թիկունքը,ինչու՞ հենց նա առաջադրվեց այդ պաշտոնին

Ինչո՞վ էր աչքի ընկել Մարտին Գալստյանը, որ կարողացավ այդ կարևորագույն պաշտոնին նշանակվել հենց նա: Չէ՞ որ, հայտնի է՝ Փաշինյանի համար գիտելիքների բազան ու գործնական հմտությունները ամենևին էլ որոշող չափանիշը չեն՝ կադրի ընտրության հարցում, սրանում բազմիցս ենք համոզվել:

YerevanToday-ին հայտի են դարձել տվյալներ, որոնք կարող էին գործոն դառնալ հենց Մարտին Գալստյանի ընտրության հարցում: Հայտնի է, որ սահմանափակ կենսագրությամբ այս պաշտոնյան Լևոն Տեր-Պետրոսանի համախոհ, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է՝ դստեր ամուսինը, բացի այդ՝ նաև ակտիվ մասնակից է եղել 2008-ի քաղաքական պրոցեսներին:  Մարմնական լուրջ վնասվածք է ստացել բախումներից մեկի ժամանակ՝ թևի կոտրվածք: Եվ պետք է ընդգծել, որ տվյալ շրջանում Մարտին Գալստյանը ԿԲ-ում լուրջ պաշտոն էր զբաղեցնում։ Փաստորեն, ԿԲ վիճակագրության վարչության պետը միաժամանակ ներկայանում էր աշխատանքի, զուգահեռաբար ներգրավված էր նաև ընդիմության կողմից կազմակերպվող ցույցերին ու քաղաքական զանազան ակցիաներին ( ԿԲ մասին օրենքով, ղեկավար կազմին է վերապահված պահպանել քաղաքական չեզոքություն):Մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո ԿԲ ցուցարար պաշտոնյա Մարտին Գալստյանը շարունակել է աշխատանքի գնալ՝  վիրակապված թևով, հաջողացրել է պահպանել պաշտոնական դիրքը՝ մինչև 2015 թվականը, որից հետո, դարձյալ նախկինների օրոք, տեղափոխվել է Դիլիջան՝ նշանակվելով ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնի առաջին ղեկավարը: Այնուհետ, ԿԲ խորհրդի անդամ դարձավ արդեն հեղափոխությունից հետո՝ 2018-ին:Համակարգի ներսում հիշում են, թե ինչպես էին մարտի 1-ի դեպքերից հետո մի կարճ շրջան սպիտակ ագռավի պես վերաբերում ցուցարար վարչության պետին, սակայն մթնոլորտը ցրել է այդ ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը. նա հայտարարել է, որ սույն անձը կաշկանդված չի կարող լինել իր քաղաքական հայացքների համար, ու թեման  միանգամից փակվել է:Ինքն անձամբ հակված չէ որպես ԿԲ նախագահ այդքան ազատություն տալ իր ենթականերին,, ինչը սիրահոժար իր նկատմամբ թույլէ տվել նախկին իշխանությունը  և ժամանակին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, YerevanToday-ի հետ կարճ զրույցում խոստովանեց պարոն Գալստյանը:«Կենտրոնական բանկը չափազանց կոնսերվատիվ կառույց է, ու ես, որպես ԿԲ նախագահ, փորձելում եմ մաքսիմալ զերծ մնալ որևէ պրոցեսի ներգրավվածությունից, որպեսզի կառույցը պահպանի իր անկախությունը և գործողություները կուղղորդվեն բացառապես անկախության հունով: Իհարկե, ԿԲ մասին օրենքում չի ընդգծվում ծառայողների քաղաքական հայացքները սահմանափակող դրույթ (ղեկավար կազմի դեպքում է բացառում քաղաքական կուսակցություններին անդամագրումը),  Սահմանադրությունն է մեզ ընձեռում այդ հնարավորությունը, որպեսզի բոլորս ունենանք մեր անկախ քաղաքական հայացքները, սակայն դա չպետք է խանգարի ԿԲ աշխատանքային պրոցեսին»,- նշեց Մարտին Գալստյանը:Իսկ եթե այսօր քաղաքական պրոցեսներ զարգանան Երևանի փողոցներում, ինչպե՞ս իրեն կդրսևորի իշխանությունը գործից միտինգերի վազող և աշխատանք վերադարձող պետծառայողի հանդեպ:

(Visited 69 times, 1 visits today)