Ո՞վ է ամենաերիտասարդ միլիարդատիրուհին, փաստեր նրա մասին

Image result for ջեներ

Ամենահարուստ Քարդաշյան-Ջեներ Քայլին այսօր հայտնի է ողջ աշխարհում: Նա մոդել է, գործարար, հեռուստաաստղ և համացանցի ամենահայտնի դեմքերից մեկը: Բայց այս ամենից այն կողմ, ո՞վ է Քայլի Ջեները:

1. Քայլի Քրիսթեն Ջեները ծնվել է 1997թ.-ի օգոստոսի 10-ին:

2. Առաջին անգամ, երբ Քայլին նկարահանվել է «Keeping Up With the Kardashians» շոուում, միանգամից հայտնվել է ուշադրության կենտրոնում, քանի որ նա մոր՝ Քրիս Ջեների սենյակում պարում էր ձողի վրա: Քայլին այդ ժամանակ ընդամենը 9 տարեկան էր:

3. Նա չի սիրում խոսել ամբոխի առջև: Մի անգամ դպրոցում նա այնքան շփոթված է եղել, որ ասել է. «Իմ սիրելի ուտելիքը ֆուտբոլն ու բասկետբոլն են»: 

4. Նա խոստովանել է, որ կարդում է իր Instagram-յան հրապարակումների գրեթե բոլոր մեկնաբանությունները: Երբեմն, եթե նկատում է, որ շատ բացասական մեկնաբանություններ կան, անմիջապես ջնջում է նկարը:

5. Նա սիրում է հագուստ «գողանալ» Քիմ Քարդաշյանի և ՔենդալՋեներ զզգեստապահարանից:

6. Քայլիի խոսքով նա ավելի շատ նման է Քլոյի  և Ռոբ Քարդաշյաններին, քան Քիմին:

7. Քայլին իր ամբողջական դիմահարդարումն անում է մոտ 2 ժամում:

8. Ձախ ոտքի վրա մոդելը մեծ սպի ունի, որը հետևանքն է Քենդալի հետ փոքր տարիքում խաղալու: Ջեները երբեք չի թաքցրել այդ սպին, ավելին՝ նա սիրում է այն:

9. Եթե հայտնի չլիներ, նա կլիներ դիմահարդարող:

10. 2019թ.-ի օգոստոսին Forbes-ը Քայլի Ջեներին ճանաչեց որպես ամենաերիտասարդ հարուստ կին:

 

(Visited 112 times, 1 visits today)