Ով անջատի՝ ում դեմ բողոքեն

Էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց չվճարումների պատճառով անջատումների հարցն իսկապես բավականին լուրջ է, ու քանի որ թեման նաեւ քաղաքական շահարկումների համար է «գտնված», կարելի է չկասկածել, որ առաջիկայում այս խնդիրը մշտապես լինելու է քաղաքական ուժերի եւ տարբեր հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Եվ այս առումով շատ կարեւոր է հասկանալը, թե ինչի մասին է խոսքը, ինչ պիտի անեին իշխանությունները, որ չենարել, եւ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Սկսենք նրանից, որ թեեւ դժգոհությունների թիրախում, հասկանալի պատճառներով, հայտնվել է կառավարությունը, բայց իրականում չվճարումների դիմաց բաժանորդների գազն ու հոսանքն անջատողը ոչ թե կառավարությունն է, այլ այդ ծառայությունները մատուցող ընկերությունները, իսկ կառավարությունն ընդամենը կարող էր կամ կտրականապես արգելել դա, կամ թույլատրել՝ որոշակի վերապահումներով։ Բայց հասկանալի է, որ միայն արգելելով հարցը չէր լուծվի. Եթե բաժանորդներն ինչ-ինչ պատճառներով չեն վճարում մատուցված ծառայությունների դիմաց, կառավարությունը պիտի կամ վճարի այդ բաժանորդների փոխարեն, կամ թույլտա, որ այդ ընկերություններն այլ մեխանիզմներ կիրառեն։ Չի կարող, չէ՞, կառավարությունն, օրինակ, հենց այնպես մասնավոր խանութներին ստիպել «նիսյայով» հաց վաճառել բոլոր ցանկացողներին։ Կարող է ստիպել միայն մի դեպքում՝ եթե պարտավորվի ամեն շաբաթվա վերջում բյուջեից փակել այդ «նիսյաները»։В Узбекистане с 1 июня увеличатся цены на газ и электричество. Это ...

Իհարկե՝ այդ խանութների սեփականատերերը կարող են ըմբռնումով մոտենալ մարդկանց սոցիալական վիճակին եւ սեփական նախաձեռնությամբ մարդկանց ապառիկով հաց վաճառել, բայց փաստն այն է, որ էլեկտրաէներգիա եւ գազմատակարարող ընկերություններն այդպիսի նախաձեռնություն չեն ցուցաբերում եւ  «ըմբռնումով չեն մոտենում»: Ու երեւի դրա համար նաեւ օբյեկտիվ պատճառներ ունեն՝ չէ՞ որ հումք մատակարարողներն էլ իրենց հերթին պիտի համաձայնվեն հումքը «նիսյայով» վաճառել, աշխատակիցներն էլ պիտի համաձայնվեն «նիսյայով» աշխատել՝ աշխատավարձերը հետագայում ստանալու ակնկալիքով, եւ այլն։

Բայց մյուս կողմից էլ՝ իսկապես շատերը պարզապես իվիճակի չեն վճարել կոմունալ ծախսերը, որովհետեւ կամ աջակցության որեւէ ծրագրում չեն ընդգրկվել, կամ էլ աջակցությունը չի բավականացնում։ Ընդորում՝ «թղթերով» կարծես թե այդպես չպետք է լիներ։ Օրինակ, կարող է հարց առաջանալ՝ մարդիկ առաջվա պես նույն թոշակն են ստանում, բայց առաջ կոմունալ վարձերը վճարում էին, հիմա ինչո՞ւ չպիտի կարողանան։ Բայց շատ դեպքերում օբյեկտիվ պատճառներ կան։ Ասենք՝ առաջ մի քիչ էլ հարազատներն էին դրսից փող ուղարկում, կամ իրենք էին կողմնակի աշխատանքով մի քանի դրամ աշխատում, իսկ հիմա այդ աղբյուրները ցամաքել են։ Ու ստացվում է, որ  «թղթերով» նրանց վիճակը նույնն է մնացել, բայց իրականում լրջորեն ծանրացել է։ Եվ այդ մարդիկ հավելյալ աջակցության կարիք ունեն։

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ստացվում է, որ խնդիրը սոցիալապես անապահով եւ իսկապես աջակցության կարիք ունեցող մարդկանց տեղորոշելն է։ Այսինքն՝ չվճարելու դեպքում հոսանքի եւ գազի անջատումներ թույլ տալը ճիշտ որոշում էր, բայց դրան զուգահեռ կառավարությունը պիտի փորձի օգնության կարիք ունեցողներին հայտնաբերել ու ավելի կոնկրետ եւ արդյունավետ մեխանիզմներ գտնել։ Եթե պետք լինի՝ անգամ հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որը հատ-հատ կուսումնասիրի անջատումների յուրաքանչյուր դեպք եւ կոնկրետ որոշում կընդունի։

Իսկ այս իրավիճակը շահարկողներն ավելի լավ կլինի փորձեն հիշել, թե երբ եւ ում ջանքերով են Հայաստանի կենսական ենթակառուցվածքները հանձնվել օտարերկրյա ընկերություններին, ընդորում՝ մենաշնորհային պայմաններով։

(Visited 26 times, 1 visits today)