Ովքեր են հուշահամալիրի լուսային ձեւավորման գաղափարի հեղինակները

Աշխատանքը շատ պատասխանատու էր։ Այսօր մարդիկ զրկված են հուշահամալիր այցելելու հնարավորությունից, եւ անհրաժեշտ էր, որ արտակարգ իրավիճակի պայմանները չխախտվեին, միեւնույն ժամանակ ինչ-որ մի ձեւով  հարգանքի տուրք մատուցվեր, ամեն ինչը հիշվեր, չմոռացվեր:

Այդ օրն առաջացած զգացողությունների, աշխատանքի ու մտահղացման մասին մեզ հետ զրույցում պատմեց C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանը։ «Պարտավորեցնող, էմոցիոնալ մեծ պատասխանատվություն կար մեզ վրա, ոնց որ ստացվեց այն, ինչ ուզում էինք»,- ասաց նա։Եղանակն ամեն կերպ փորձել է խանգարել աշխատանքին: Ըստ Կառլեն Մադոյանի, մի քանի տասնյակ նվիրյալներ օր ու գիշեր աշխատել են՝ տեղադրել լուսային սարքերը։Նրա խոսքով՝ թեեւ աշխատելիս եղանակային պայմանները խանգարեցին, սակայն լույսերը միացնելուն պես՝ ավելի տպավորիչ պատկեր ստեղծվեց։Հետո էլ հետաքրքիր դրվագի ականատես եղան․ անձրեւի ժամանակ կարծես լույսի կաթիլներ իջնեին, շատ են տպավորվել տեսարանով։«Նախորդ օրը փորձի ժամանակ էլ էր դժվար, բայց շատ գեղեցիկ էր․ ամպերը կուտակված էին, կայծակ կար կողքից»,- պատմեց Կառլենն՝ ընդգծելով, որ երեկ տեղի ունեցածը ոչ ստանդարտ նախագիծ էր, որ, փառք Աստծո, իրականացավ։Մտահղացման հեղինակը Կարեն Վարդանյանն է։ C-squared-ն այն ցանկանում էր դեռեւս 2015 թվականին իրագործել՝ հարյուրամյակի տարելիցին: Տարիներ առաջ չի հաջողվել իրագործել ու թիմակիցների համար երազանք է դարձել, ու վերջապես ստացվեց այն իրականացնել։Լուսանկարում ձախից 2-րդը՝ Կարեն Վարդանյանը, 3-րդը՝ Կառլեն ՄադոյանըՆախագիծը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, հավանության արժանանալուց հետո՝ դրական կարծիք է հայտնել ՀՀ կառավարությունը։ Սկսել են աշխատանքները եւ կարճ ժամանակում իրագործել։Ծրագրի իրականացման համար էլ շատ մարդ է աշխատել, դիմել են իրենց գործընկերներին։ Ծիծեռնակաբերդում մոտ 180 լուսային սարք է օգտագործվել։ Հիմնադրի խոսքով՝ ընթացքում քննարկել են ԿԳՄՍՆ-ի հետ, եւ նախագծում որոշ բաղադրիչներ ավելացվել են՝ եկեղեցու ղողանջները, քաղաքի լույսերն անջատելը ու տներից վառվող լապտերները։ Կարծես ջահերով երթի նման մի բան է ստացվել։ «Մարդիկ իրենց ներկայությունը, մասնաբաժին լույսը տներից են փոխանցել»,- ասաց մեր զրուցակիցը:C-squared-ը զբաղվում է ոչ ստանդարտ տեխնիկական, լուսային նախագծերի լուծումներով, անիմացիների պատրաստմամբ եւ այլն: Կ․ Մադոյանի բնորոշմամբ․ «Փորձում ենք տեխնիկական լուծումներով մարդկային երևակայությունը դարձնել իրական»։Նրա խոսքով՝ ընդհանրապես աշխարհում նման հուշահամալիրներն ունենում են լուսային, երբեմն նաեւ ձայնային գեղեցիկ ձեւավորում։

(Visited 4 315 times, 1 visits today)