«Ոչ»-ի կողմնակիցներից 5000 դրամ թոշակառուին՝ հանրաքվեի չգնալու համար

«Իմ իրավապաշտպանը» հկ նախագահ Քրիստ Հովսեփյանը NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությանը դիմել է Հարավ Արևմտյան Բ2 թաղամասի միայնակ տարեց բնակչուհի՝ ահազանգելով, որ իրենց շենք այցելած 2 երիտասարդներ 5 հազար դրամ են առաջարկել՝ հանրաքվեի բոյկոտի դիմաց:

«Թոշակառու կին է զանգահարել մեր կազմակերպություն և ասել է, որ իր և հարևանների մուտքեր ցուցակներով այցելել են 2 երիտասարդ տղաներ՝ հավանաբար «Ոչ»-ի կողմնակիցներ, և 5 հազար դրամ են առաջարկել՝ հանրաքվեի չգնալու դիմաց: Նախ թոշակառուին հարցրել են՝ գնալո՞ւ է հանրաքվեին, թե՞ ոչ, ապա անորոշ պատասխան ստանալուց հետո, խոստացել են 5 հազար դրամ՝ բոյկոտի դիմաց»,- պատմեց իրավապաշտպանը:

(Visited 53 times, 1 visits today)