Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի, ինքն այսօր կա, վաղը չկա, իսկ «Բարգավաճ Հայաստանը» լինելու է».Գևորգ Պետրոսյան

Շենգավիթի դատարանի դիմաց են այսօր ներկա եղել ԲՀԿ-ական պատգամավորները:

Լրագրողների հետ զրույցում պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս մեկ անգամ պնդեց, թե Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: Դիտարկմանը, թե Փաշինյանն այսօր պնդեց, որ պետք էարգելվի ընտրակաշառքներին ներգրավված կուսակցությունների գործունեությունը, պատասխանեց.

«Կուսակցության գործունեությունն արգելում են Սահմանադրական դատարանի որոշմամբ, Նիկոլ Փաշինյանն այդպիսի իրավասություն չունի, Նիկոլ Փաշինյանը թող կարդա երկրի Սահմանադրության համապատասխան հոդվածը։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի, ինքն այսօր կա, վաղը չկա, իսկ «Բարգավաճ Հայաստանը» լինելու է»,-ասել է նա:

(Visited 44 times, 1 visits today)