Շվեյցարական դպրոցների կանոնները, որոնք երեխաների մեջ սովորելու ցանկություն են առաջացնում

Շվեյցարիայի կրթական համակարգը հայտնի է ուսումնական գործընթացի մի շարք առանձնահատկություններով և աշակերտների հանդեպ ցուցաբերվող յուրահատուկ վերաբերմունքով: Երկու երեխաների մայր Իրինա Պլիտկևիչը կիսվել է իր տպավորություններով և պատմել, թե ինչու են իր երեխաները և նրանց համադասարանցիները հաճույքով գնում դպրոց և չեն ձանձրանում սովորելուց:

1. Դասերը տևում են մի դասը մեկուկես ժամ: Դրանց արանքում 20 րոպե դադար է արվում, որի ժամանակ աշակերտները դուրս են գալիս բաց տարածք և եղանակային լավ պայմանների դեպքում ֆուտբոլ, բասկետբոլ, բռնոցի կամ այլ խաղեր խաղում ուսուցիչների հետ:

2. Դպրոցական օրը սկսվում է 8:15-ին, իսկ 11:30-13:30 ճաշի ժամն է, որի ընթացքում կարելի է մնալ դպրոցում կամ տուն գնալ: Դպրոցական օրն ավարտվում է 16:00-ին, իսկ չորեքշաբթի օրը` 11:30-ին:

3. Դպրոցներում «ուսուցիչ-աշակերտ» կոչվող փոստ կա, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ունի իր փոստարկղը և որտեղ նա նամակներ է գրում ուսուցիչներին ու պարտադիր պատասխան ստանում: Այսկերպ երեխաները սովորում են իրենց մտքերը ձևակերպել գրավոր ձևով:

4. Աշակերտները թելադրություններ են գրում նկարների տակ. ինչ-որ բառ նշանակող նկարի տակ պետք է գրել համապատասխան բառը: Այս կերպ երեխաները հիշում են` ինչպես է գրվում բառը` վիզուալ կերպով համադրելով այն նկարի հետ:

5. Զեկույց ներկայացնելու ժամանակ միշտ երաժշտություն են միացնում, և աշակերտն ինքն է ընտրում այն: Միջոցառման ժամանակ ողջունվում են կոստյումներն ու ռեկվիզիտը: Power Point-ի միջոցով շնորհանդեսներ չեն արվում. համարվում է, որ տարրական դպրոցի աշակերտը չի կարող ինքնուրույն շնորհանդես պատրաստել:

6. Մաթեմատիկայի դասերին աշակերտներին չեն բացատրում` ինչպես լուծել խնդիրները: Երեխան իր գիտելիքների հիման վրա պետք է մտածի` ինչպես է ավելի հեշտ իմանալ, օրինակ, ինչ թիվ է ստացվում 48-ը 53-ին գումարելու դեպքում, գնա գրատախտակի մոտ և բացատրի մյուսներին: Ճիշտ տարբերակ չկա, բոլորն անում են այնպես, ինչպես հարմար է` իրենց մեթոդով:

7. Աշակերտները շոշափում են շատ բաներ և այդ կերպ ուսումնասիրում շրջակա աշխարհը: Աշխարհագրության դասերին, օրինակ, ինչ-որ տեղական գետի մասին սովորելու ժամանակ գնում և տեսնում են այդ գետը:

8. Համարվում է, որ սխալները ճանապարհ են բացում դեպի հաջողություն: Երեխաներին բացատրում են, որ կարելի է սխալվել և պետք չէ տխրել այդ պատճառով, քանի որ սխալներն ապացուցում են, որ դու կրեատիվ մտածողություն ունես և չես վախենում նոր բաներ փորձել:

9. Բժշկից տեղեկանք է պահանջվում միայն այն դեպքում, եթե աշակերտը 2 շաբաթից ավելի է բացակայում դասերից: Այս դեպքում անհրաժեշտ է բոլոր առաջադրանքներն անել տանը:

10. Տարրական դպրոցի ուսումն անվճար է:

(Visited 80 times, 1 visits today)