Շատերն անգամ գաղափար չունեն ովքեր են Գևորգն ու Դավիթը… Պատմեմ մի շատ կարևոր պատմություն, որ մոտավոր պատկերացրեք ով է այսօր թշ նամու ձեռքում… Բուր Հախվերդյան

Բուր Հախվերդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Սեպտեմբերի քսանիննին առավոտ յոթին գրասենյակում էինք… մինչև կեսօր, մարդիկ այնքան հագուստ ու սնունդ էին բերել, որ ոչ սենյակի մեջ շարժվելու տեղ կար, ոչ միջանցքում…

համախմբված, բոլորն ուզում էին օգնել և անում էին դա սիրով։ 3000+ զանգ, օգնել ցանկացող ու օգնության կարիք ունեցող… հեռախոսի էկրանի վրա բաց թողնված զանգերի քանակը կտեսնեք…երկու հեռախոսներին էլ նույն թիվն էր… մարդիկ Նե ղանում էին, որ խնդրում

էինք մի օր հետո մոտենալ, ու բերել իրենց օգնությունը… երեք օրվա անքնությունից նույնիսկ, ոչ ոք չէր տր տնջում, ոչ ոք սեփական եսի մասին չէր մտածում, բոլորս մի մարդ եղած, առանց խոսել հասկանում էինք միմյանց, յուրաքանչյուրս գիտեր իր անելիքը…Գևորգը, Դավիթը, Տիգրանը, Լիլիթը, Լիան, ես…
Երեսունին տղաները կրկին շարժվեցին Արցախ… Շատերը գաղափար կրկին չունեն ովքեր են Գևորգը ու Դավիթը… կփորձեմ օրը մեկ հրապարակում կատարել, մոտավոր պատկերացրեք ով է էսօր թշ նամու ձեռքում։

(Visited 39 times, 1 visits today)