25 անշարժ գույք, 15 հատ ննջարանի թանկարժեք կահույք. Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Գագիկ Ծառուկյանի շքեղ բնակարանն ու մի քանի տասնյակ մեքենաները (լուսանկարներ)Նոր տեսանյութ՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունից • ԿԵՆՏՐՈՆ.am •  Նորություններ և լուրեր Հայաստանից և ԱրցախիցԳագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից ամենահարուստն է: ուսումնասիրել է նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը  Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով 25 անշարժ գույք, որոնցից 1-ը Երեւանում գտնվող բնակարան է, 24-ը Կոտայքի մարզում է գտնվում՝ 14 հողամաս, 5 առանձնատուն, 2 հասարակական նշանակության շինություն, 2 հողին ամրակայված այլ անշարժ գույք եւ 1 դեռեւս պետական գրանցում չստացած շինություն:

Որպես շարժական գույք Ծառուկյանը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով 17 ավտոմեքենա՝ 2 հատ «Toyota Land Cruiser 4.0», 2 հատ «Nissan Patrol Safari 4.8», «Toyota Land Cruiser 4.5 TD», «Toyota, Land Cruiser Prado V6 4.0», «BMW X5 4.4», «BMW X5 M 4.4», «BMW X6 Xdrive 35i 3.0», «Jeep Wrangler 4.0», «Toyota Tundra 5.7», «Rolls-Royce Coupe Phantom 6.7», «Range Rover Sport 4.4», «Mercedes Benz G63 AMG», «Rolls-Royce Silver Spure 6.7», «Bentlet Bentayga» եւ «Rolls-Royce Culinan 6.7» մակնիշների: ԲՀԿ առաջնորդը հայտարարագրել է նաեւ մեծ թվով թանկարժեք գույքեր. 10 հատ նախասրահի կահույք ընդհանուր 1 մլն 711 հազար եվրո արժողությամբ, 15 հատ ննջարանի կահույք՝ ընդհանուր 1 մլն 997 հազար 130 եվրո արժողությամբ, ճաշասենյակի կահույք՝ 42 հազար 800 եվրո, փայտյա կահույք 118 հազար 485 եվրո, 2 հատ մեծ ճաշասենյակի կահույք ընդհանուր՝ 595 հազար եվրո արժողությամբ, միջին ճաշասենյակի կահույք՝ 150 հազար եվրո, խոհանոցի կահույք 110 հազար եվրո, ջահեր 20 հատ՝ 1 մլն 587 հազար 300 եվրո, վարագույր 251 հազար 799 եվրո, 3 հատ ոսկե ժամացույց՝ ընդհանուր 500 հազար դոլար արժեքով, ոսկե շղթա՝ 100 հազար դոլար, ադամանդե քարերով ձեռքի ժամացույց՝ 300 հազար դոլար, 2 հատ ոսկե շղթայով եւ ադամանդե քարերով ձեռքի ժամացույց ընդհանուր 1 մլն դոլար արժեքով, 3 հատ ոսկե մատանի ադամանդե քարերով ընդհանուր 4 մլն 700 հազար դոլար արժեքով:

История компании - Multi Group ConcernՎերջին 1 տարում Ծառուկյանը 10 աղբյուրից եկամուտ է ունեցել. մասնավորապես՝ 7 մլն 594 հազար 150 դրամ աշխատավարձ՝ Ազգային ժողովից, 340 մլն 740 հազար 110 դրամ շահաբաժին «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ից, 477 մլն 775 հազար դրամ փոխառության վերադարձ «Մուլտի Ուլենես» ՍՊԸ-ից, 7 մլն դրամ վարձավճար «Գլոբալ Մոթորս» ՓԲԸ-ից, 14 մլն դրամ վարձավճար «Մուլտի Մոթորս» ՓԲԸ-ից, 561 հազար 640 եվրո «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ից ստացված փոխառություններից, ինչպես նաեւ տոկոսներ՝ «Արդշինբանկ»-ից 20 հազար 146 դոլար ու «Կոնվերսբանկ»-ից 3 արժույթով՝ 9 մլն 249 հազար 305 դրամ, 12 հազար 979 դոլար եւ 198 եվրո:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 877 մլն 300 հազար դրամ, 52 մլն 850 հազար դոլար եւ 5 մլն 1400 եվրո:

Գագիկ Ծառուկյանը բաժնեմաս եւ բաժնետոմս ունի ընդհանուր առմամբ 54 ընկերությունում: Ստորեւ ներկայացնում ենք դրանց ցանկը.

«Ալլեր Աքվա էյ էմ» ՍՊԸ բաժնետոմս 20 տոկոս,

«Ռանեբ» ՍՊԸ բաժնեմաս 99 տոկոս,

«Արբեն» ՍՊԸ բաժնեմաս 99 տոկոս,

«Գլոբալ Մոթորս» ՓԲԸ բաժնետոմս 100 տոկոս,

«Կլեոպատրա» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Մուլտի Ֆարմ» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Մուլտի Ակվամարին» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Շուստով» առեւտրի տուն ՓԲԸ բաժնետոմս 50 տոկոս,

«Արսիլիցիում» ՍՊԸ բաժնեմաս 85 տոկոս,

«Մուլտի Մոթորս» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Բելլեզզա» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Օնիրա Քլաբ» ՍՊԸ բաժնեմաս 49 տոկոս,

«Պրեվելոն Քոնսալթինգ Լիմիթեդ» ՍՊԸ բաժնեմաս 33 տոկոս,

«Օլիմպավան» ՍՊԸ բաժնեմաս 99 տոկոս,

«Մուլտի Գրուպ Ինվեստբել» ՍՊԸ բաժնեմաս 95 տոկոս,

«Ֆիրմա Նյու» ՍՊԸ բաժնեմաս 64 տոկոս,

«Տեխնալյումին» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ բաժնեմաս 90 տոկոս,

«ՄԳ Եվրոպա» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Մուլտի Գրուպ Եվրոպա» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Բալկան Պետ Քոմպանի» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Մուլտի Ինտերտրանս» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Մուլտի Դայմոնդ» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Մուլտի Սոլար» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Մուլտի Քարս» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Մուլտի Ուլենես Կենտրոն» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Մուլտի Տաբակ» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Մուլտի Պրոպան Գազ» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Մուլտի Թրաք» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Մուլտի Թրեյդ Հաուս» ՍՊԸ բաժնեմաս 70 տոկոս,

«Գոլդ Սիլվեր Չեյն Քամփնի» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ բաժնեմաս 66 տոկոս,

«Մուլտի Սիսի» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Մագաս Ինվեստ» ՓԲԸ բաժնետոմս 50 տոկոս,

«Մուլտի Գրուպ Սթոուն» ՓԲԸ բաժնետոմս 100 տոկոս,

«Մուլտի Ռեստ Հաուստ» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Երեւանի Քիմիա-Դեղագործական ֆիրմա» ԲԲԸ բաժնետոմս 41 տոկոս,

«Բիզնես Տեխնոպլազա» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Ֆիրմա Տիխվիզ» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ բաժնետոմս 40 տոկոս,

«Գորնա Բանյա» ՍՊԸ շշալցման ընկերություն բաժնեմաս 90 տոկոս,

«Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Միրա-Ջի» ՍՊԸ բաժնեմաս 100 տոկոս,

«Էկոֆիշ-Թրեյդ» ՍՊԸ բաժնեմաս 67 տոկոս,

«Ա.Ա.Դ. Հոթել» ՓԲԸ բաժնետոմս 100 տոկոս,

«Եուրոմոթորս» ՓԲԸ բաժնետոմս 50 տոկոս,

«Մուլտի Արմս» ՍՊԸ բաժնեմաս 20 տոկոս,

«Մխչյան Ֆիշֆուդ» ՍՊԸ բաժնեմաս 67 տոկոս,

«Արմօյլ» ՓԲԸ բաժնետոմս 50 տոկոս,

«Չերամիզիա Ինթերնեշնլ» ՍՊԸ բաժնեմաս 50 տոկոս,

«Ժ ինվեստ» ՍՊԸ բաժնեմաս 60 տոկոս,

«Երեւանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ» ԲԲԸ բաժնետոմս 99 տոկոս,

«Մուլտիգրուպ Թրեյս» ՍՊԸ բաժնեմաս 60 տոկոս,

«Ավիա-Սերվիս» ՀՁՓԲԸ բաժնետոմս 100 տոկոս:

(Visited 271 times, 1 visits today)