12 տարեկան Մխիթար Գալեյանն է Եռաբլուրում. ինչ իմանայիր, Մխո ջան, որ տարիներ անց մենք ենք այս ճանապարհով քեզ Եռաբլուր այցի գալու

12 տարեկան Գալեյան Մխիթարն ա Եռաբլուրում, պատանի երկրապահի կազմում։

Ինչ իմանայիր, Մխո ջան, որ տարիներ անց մենք ենք քեզ Եռաբլուր այցի գալու…

Մխիթար Գալեյան

խոսքերը հերոսի մայրն է գրել Աստղիկ Գալեյանը 🙏

«Կարոտում եմ ծով աչքերդ… Ես եմ այն մայրը, որ քեզ լույս աշխարհ բերեց, այն երջանիկ մայրը, որ քեզ ուներ ու էլի ունեմ։ Դու մեծացել ես մի ընտանիքում, որտեղ ազգային ավանդույթները վեր են ամեն ինչից։

Դու սովորել ես հարգել մեծին, ծնողասեր, հարգանքով ու պատվով, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ Մենք քեզ այդպիսին էինք դաստիարակել։
Ինչքան անկատար երազանքներ մնացին, նպատակներ։

Կարոտը խեղդում է, էլ դիմանալու չի բալես, ոնց եմ կարոտել հեռախոսից լսվող ձայնիդ (մերս ինչ կա ոնց ես կյանքս)։

Չի գալու էլ էն զանգը, ԶԻՆՎՈՐ ԲԱԼԵՍ, որից ես ցնցվում էի ու ինչ իրավիճակում էլ լինեի պետքա պատասխանեի։ Որդիս կարոտել եմ քեզ շաաա՜տ…»:

(Visited 116 times, 1 visits today)