⚡⚡ՀՐԱՏԱՊ․ Տավուշի մարզի ուղղությամբ մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց…

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան: Այս մասին ասել է Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը:

Նա նշեց, որ վերջին երկու օրերին կրակոցներ հնչել են, սակայն դիրքերի ուղղությամբ, գյուղում հանգիստ է:

«Մենք արդեն 30 տարի սովոր ենք այս վիճակին, կրակոցները գրեթե միշտ էլ լինում են, չենք վախենում: Որ մի պահ չեն կրակում, անհանգստանում ենք նույնիսկ, մտածում ենք` մի բան այն չէ»,- կատակեց գյուղապետը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, Տավուշի մարզի ուղղությամբ մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։

(Visited 51 times, 1 visits today)