Քրիստինե Մելքոնյանը՝ Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը Քրիստինե Մելքոնյանն է:

Նա 2000թթ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում` որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը:

2000թ-ից աշխատում է  Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում:

2009-10թթ դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:

2001թ-ից աշխատում էր «Առաջին» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան: Սակայն գրեթե 20 տարվա համագործակցությունից հետո ամիսներ առաջ լքեց Հանրային հեռուստաընկերությունը։

(Visited 77 times, 1 visits today)