Քարվաճառում հայտնաբերվել է կորած ադրբեջանցի սպայի մարմինը

Այսօր հայտնաբերվել է Քարվաճառում կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բագիրովի մարմինը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալ լճի շրջանում ձնաբքի պատճառով 4 զինծառայող շեղվել է ճանապարհից և մոլորվել:

Որոնումների արդյունքում 3-ին գտել էին ու տեղափոխել զինվորական հոսպիտալ։

Չորրորդը Ֆուադ Բագիրովն էր, որի դին հայտնաբերվել է այսօր:

(Visited 22 times, 1 visits today)