Քավորը՝քաղաքապետ

Ըստ hraparak.am կայքի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր քավորին՝ Հայկ Ղալումյանին նշանակել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է, վերջինս մեր զրույցում հաստատեց տեղեկությունը։

Նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանը անցած շաբաթ հրաժարականի դիմում ներկայացրեց: Դրանից առաջ էլ քաղաքապետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել:

Արդեն պարզ է դառնում, որ Վ․Ղալումյանի հրաժարականը  կապված է դեկտեմբերի 8-ին նշանակված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Վ․ Ղալումյանը Իջեւանի քաղաքապետն էր 2011 թվականից, ԲՀԿ-ական էր։ Հրաժարականից  առաջ էլ իր մտերիմներից մեկի մոտ ասել է, որ մինչեւ վերջ գնալու է, հրաժարական չի տալու եւ առաջադրվելու է դեկտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, բայց ինչպես տեսնում ենք հեռացավ հանուն վարչապետի քավորի։

Հայկ Ղալումյանը ՀայԷկոնոմբանկի Տավուշի մասնաճյուղում էր աշխատում։

(Visited 122 times, 1 visits today)