ՏԵՍԱՆՅՈՒԹ..Արտառոց դեպք Թուրքիայում. քաղաքացու ոտքերի տակ գետինը ճեղքվել է

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել, փոխանցում է Ermenihaber-ը։

Շենքի առաջին հարկում գտնվող խանութի սեփականատիրոջ ոտքերի տակ գետինը պատռվել է, ինչի հետևանքով նա հայտնվել է 6մ խորությամբ փոսում։

 

Անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վերջինս ակնթարթորեն հայտնվում փոսում։

Նշվում է, որ խանութպանը այդ պահին հեռախոսով զրուցելիս է եղել և հանկարծ խմիչքի սառնարանների հետ միասին ընկել է փոսը։ Խանութպանին օգնության են հասել անցորդները։

Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և շտապ օգնության աշխակիցներ։

(Visited 43 times, 1 visits today)