ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ, դու քո ոչնչություն տեսակովդ կարողացար ոչնչացնել ինձ․ Քրք Քրքորյանի սկանդալային նամակը Ռոբերտ Քոչարյանին

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ, դու քո ոչնչություն տեսակովդ կարողացար ոչնչացնել ինձ․

Քրք Քրքորյանի սկանդալային նամակը Ռոբերտ Քոչարյանին

Ռոբերտ, դու քո ոչնչություն տեսակովդ կարողացար ոչնչացնել ինձ։ Ինչպես հաջողվեց քեզ թալանել իմ կյանքի աշխատանքը։ Այդ ամենը ստեղծել էի իմ քրտինքով՝ հայրենիքիս նվիրաբերելու գերագույն նպատակով։ Դու ոչ ոք ես, դու չես տարբերվում Թալեաթից ու Էնվերից։

Ինչպես ես կարողանում երկրագնդի վրա ապրել, ինչպես ես կարողանում շնչել իմ հայրենիքիս օդը։ Ես չեմ պահանջում թալանածդ հետ վերադարձնես, միայն ցանկանում եմ, որ այն լինի քո և քո ընտանիքի համար դժբախտություն ծնող։ Դու դրան ես արժանի։

Ես քեզ վստահել էի իմ ամենաթանկի՝ իմ հայրենիքի զարգացումն ու բարգավաճումը։ Ռոբերտ դու ոչ ոք ես։ Լքի՛ր իմ հայրենիքը և մի շնչիր իմ երկրի օդը։

 

(Visited 367 times, 1 visits today)