Տեսանյութ․ «Մյունխենում լակել ա, մտել փաբ ու Մյունխենյան սկզբունքներ գրել». Արմեն Աշոտյան

 

«Նիկոլի սույն քարոզչական վեցնոցը կրկին հանձն է առել ռեժիմի ամենաստոր և բուրավետ ստերի տարածման թշվառ դերակատարությունը, քանզի վաղուց կորցրել է բարոյականության վերջին փշուրները՝ այդպես էլ ձեռք չբերելով գոնե չնչին մասնագիտական որակներ։

 

Դու ուր, Արցախյան բանակցությունները և փաստաթղթերը ուր, այ վակուումային փոշեկուլ»,- նախօրեին ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` խոսքն ուղղելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Ֆեյսբուքյան եթերում Աշոտյանն այսօր մանրամասներ է ներկայացրել` տեսանյութը վերնագրելով «Արցախի հարցով Նիկոլի վրայից արյունը ոչ մի կերպ չի մաքրվելու»։

 

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրվելու են, բայց դա չի անելու Քոչարյան Անդոն, ԱԽՔ-ը, Նիկոլը, դա արվելու է իշխանափոխությունից հետո ողջ ճշմարտությունը բացահայտելու համար, որ մարդիկ չվախենան, գան, պատմեն` ոնց են մարդկանց տարել-շպրտել առաջնագծում, թողել անտեր, ոնց էր զորքը չկորդինացված, դիվանագիտական ինչ սխալներ են արել Մյունխենում` լակելով գարեջրատներում»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը:

Մանրամասսները՝ տեսանյութում

(Visited 51 times, 1 visits today)