ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս

Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ընդդիմադիրների հայտարարություններին։ «Ասում են՝ այ դրա համար էլ միջազգային գործընկերներից ստանում ենք այսպիսի արձագանք։ Իսկ, կներեք, ի՞նչ արձագանք ենք ստանում։ Միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում։

Դատական համակարգի մասին կառավարությանը հարց չեն տալիս, Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումն արձանագրում է, որ Արևելյան գործընկերության մեջ Հայաստանն անկախ դատական համակարգի առումով առաջատար երկիր է, կոռուպցիայի դեմ պայքարի առումով առաջատար երկիր է և այլն։

Իսկ երբ Հայաստանին հրավիրում են ժողովրդավարության սամիթին մասնակցելու, ուրիշ երկրների չեն հրավիրում, էդ երկրները նեղվում են։ Երբ Հայաստանին համարում են ժողովրդավարական երկիր, ուրիշ երկրների չեն համարում, էդ երկրները նեղվում են։

Երբ ասում են, որ Հայաստանում իշխանությունները լեգիտիմ են, ուրիշ տեղեր լեգիտիմ չեն․․․ Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս։ Կամ ասում են՝ Հայաստանի հետ էսպես են վարվում, բա որ Ղարաբաղ այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում արտահանձնում էին Ադրբեջանին, բա դա Հայաստանի նկատմամբ ապտակ էր, թե՞ ապտակ չէր։

Էդ երբ սկսվեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, ինչո՞ւ ձեն չէիք հանում։ Կամ ասում եք՝ Հայաստանի իշխանությունը իր հասցեին հայտարարություններին չի արձագանքում, քաղաքական մեծամասնությունն արձագանքել է։ Դուրներդ չի գալիս արձագանքը, դուք արձագանքեք, կարո՞ղ ա դուք Հայաստանից չեք կամ կարո՞ղ ա Հայաստանը չեք ներկայացնում։

Կամ կարո՞ղ ա հարցական նշանն այս նախադասության վրայից պետք է հանենք։ Այո, այսօր ՀՀ միջազգային բրենդը ժողովրդավարությունն է։ Սա մեզ համար և մարտահրավերներ, և հնարավորություններ է առաջ բերում։ Մենք մեր ռազմավարական նպատակները ձևակերպել ենք, դրանց իրականացման համար մեր ժողովդրի վստահության քվեն ստացել ենք և իրագործելու ենք»,- հայտարարեց Փաշինյանը։

(Visited 38 times, 1 visits today)