ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս ժամանակ նշեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին լավ է ճանաչում, կարելի է նրան ընդունել կամ չընդունել, հարգել կամ չհարգել, բայց նա ասում է այն, ինչ մտածում է։

«Միշտ չէ, որ պետության ղեկավարը պետք է ասի այն, ինչ մտածում է, բայց ինքը ասում է այն, ինչ մտածում է։ Ինձ համար անհասկանալի է այն բուռն արձագանքը, որը Հայաստանում տեղի ունեցավ իշխանական թիմի կողմից։ Այն ինչ ասում էր Լուկաշեկոն, հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ Հայաստանի վերաբերյալ ասում էր Ալիևը։ 0 արձագանք Հայաստանի կողմից։ Ինչի՞ն են աքլորացել Լուկաշենկոյի պարագայում․․․Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են»,-նշեց Քոչարյանը։

Միութենական պետության մասին խոսելիս 2-րդ նախագահը նշեց, որ նման միություններից վախենալ պետք չէ․ «Ուղղակի պետք է նստել ու հաշվել, ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Շատ սառը հաշվարկ պետք է ունենալ։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել։ Մենք այդպիսի նախաձեռնություն չեն ցուցաբերել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում մեկնաբանելով Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը նոր երկրների միանալու հնարավոր հեռանկարները, ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի»։ Դրանից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։

(Visited 24 times, 1 visits today)