ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները

Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։

Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան գրառման մեջ նշված է․

«Ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»։

Հիշեցնենք, որ կոմպոզիտորը մահացել է 63 տարեկան հասակում ծանր հիվանդության պատճառով: Վերջին օրերին նա հոսպիտալացված էր և ծանր վիճակում։

Մահվան պատճառը կոկորդի քաղցկեղն է։

 

 

(Visited 40 times, 1 visits today)