Վորոնեժի սահմանապահները Հայաստանից ներմուծված 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են առգրավել

Ինչպես հայտնում է Вести Воронеж կայքը, Վորոնեժի սահմանապահները Հայաստանից ներմուծված 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են առգրավել․ ապրանքի հսկայական խմբաքանակը Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար ինքնաթիռում է հայտնաբերվել։

Պիտակներից դատելով՝ կարելի է ասել, որ ծխախոտի ամբողջ խմբաքանակը Հայաստանում է արտադրվել։ Ծխախոտային արտադրանքի համար պարտադիր համարվող ակցիզային դրոշմանիշներ և հատուկ պիտակներ ապրանքի վրա չեն եղել։

Հայտնի է, որ վերջին մեկ ամսում սա Հայաստանից ներմուծված ծխախոտի երկրորդ խոշոր խմբաքանակն է։ Ապրիլի վերջին նման ծխախոտ առգրավել են նաև Կրասնոդարի սահմանապահները:

Փորձագետները Վորոնեժում առգրավված ծխախոտի ընդհանուր վաճառքի գինը 70 միլիոն ռուբլի են սահմանել։

(Visited 67 times, 1 visits today)