Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, փետրվարի 3-ին մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմի՝ դատավոր Ա. Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ում նախագահությամբ ընթանում է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու գործով նիստը։
(Visited 46 times, 1 visits today)