Վատ լուրեր ունենք. այսօր կա վարակման 697 դեպք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում հայտնեց, որ վատ լուրեր ունենք. «Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք։ Սա նշանակում է, որ մենք մի իրավիճակում ենք, որ մեր բուժհաստատություններն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-նշեց նա:В Армении у ребенка с COVID-19 диагностировали синдром Кавасаки ...Փաշինյանը նշեց,որ երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են և նրանց շրջապատն էլ չգիտի.« Հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները: Այդ մարդիկ տրանսպորտում են, սրճարանում են, փողոցում են քայլում, աշխատավայրում են:
Որպեսզի վարակի տարածումը տեղի չունենա, պետք է բոլորս բոլորիս վերաբերվենք որպես վարակակիր: Բոլորս բոլորիս նկատմամբ պետք է կիրառենք կանխարգելիչ միջոցառումներ ամենուր: Մենք իրար պետք է վերաբերվենք որպես պոտենցիալ վարակակրի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

(Visited 38 times, 1 visits today)