Սիրուն Մինասն ու իր ամուսինը հունիսի 8-ին, նշել են իրենց ամուսնության մեկ ամյակը

Սիրուն Մինասն ու իր ամուսինը երեկ՝ հունիսի 8-ին, նշել են իրենց ամուսնության մեկ ամյակը։ Այդ առիթով Սիրունն իր միկրոբլոգում գեղեցիկ լուսանկար է հրապարակել օրերս իրականացրած ֆոտոշարքից և ջերմ գրառում կատարել։

«Մեկ տարի․․․ և էլի շատ ու շատ տարիներ, որպեսզի անհամբերությամբ սպասենք Աստծո պարգևին»,- լուսանկարին կից գրել է Սիրունը։

Նշենք, որ զույգն այժմ սպասում է իր առաջնեկին, երեխայի սեռն ամուսինները դեռևս գաղտնի են պահում։

(Visited 126 times, 1 visits today)