«Սա տարածում է մեկը, ով առանձնապես գրանցված աշխատավարձ չունենալով, BMW X6 է առել». Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է, ոմանք շուխուր են հանել Արարատ Միրզոյանի՝ իր ծննդյան կապակցությամբ փակած 290 հազար դրամանոց հաշվի շուրջ: Թե բա «իր աշխատավարձով չէր կարա»:

Պարզապես ասեմ, որ օրենքի համաձայն, ԱԺ նախագահը ստանում է մոտ 800 հազար դրամ մաքուր (հարկված) աշխատավարձ՝ գումարած պարգևավճարները (հանց այլ պատգամավորները): Ավելին, ԱԺ նախագահը ապրում է պետության հաշվին և ուրեմն առանձնապես փող չի ծախսում ապրուստի վրա: Ընդորում, ամսեկան մոտ մի 600 հազար աշխատավարձ էլ ստանում է խոսնակի կինը՝ Գոհար Աբաջյանը:

Այդ պայմաններում ինչո՞ւ պետք է Արարատ Միրզոյանը չկարողանա իր ծնունդի կապակցությամբ 290 հազար դրամի հաշիվ փակեր:

Ու հետաքրքիրն այն է, որ սա տարածում է մեկը, ով առանձնապես գրանցված աշխատավարձ չունենալով վերջերս BMW X6 է առել»:

(Visited 73 times, 1 visits today)