Սարսափելի դեպք. 12-ամյա տղան եռացրած ջուր է լցրել մոր վրա, ապա անդամահատել նրա մարմինը

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում դաժան սպանություն է տեղի ունեցել:

 

 

Ինչպես հայտնում է 78.ru-ն, հոկտեմբերի 27-ին Ստասավոյ փողոցում գտնվող բնակարանում 12-ամյա տղան սպանել է իր մորը:

Նախնական տվյալներով՝ տղան թեյնիկով եռացրած ջուր է լցրել մոր վրա, ապա սուր կտրող-ծակող գործիքով անդամահատել նրա մարմինը: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են դանակ, մկրատ, պինցետ, անթրոց և լապտեր:

Նշվում է, որ տղան երկվորյակ եղբայր ունի: Երկուսն էլ մտավոր խնդիրներ ունեն: Ընտանիքի հայրը սպանության ժամանակ տանն է եղել: Նա զանգահարել և իր տուն է կանչել ծնողներին: Վերջիններս էլ զանգահարել են ոստիկանություն:

Այժմ երեխաների հետ աշխատում են հոգեբանները: Դեպքի մանրամասները պարզվում են:

(Visited 125 times, 1 visits today)