Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ Հայաստան, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող, գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները  Հատուկ քննչական ծառայությանը գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս մասին news.am ին հայտնել է  ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ նախաքննական մարմինը Մայրապետյանի  վերադարձի համար ողջամիտ ժամկետ էր սահմանել հոկտեմբերի 15–ը։

(Visited 91 times, 1 visits today)