Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը(Տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում գազի պայթյունից տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պայթյունի զոհ է դարձել նաև Ա. Կարապետյանի քեռին:

(Visited 33 times, 1 visits today)