ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե արի վարդապետ ու մի խենթացի..․ երբ Վանեցյան Արթուրի նման անհայրենիք մանկամիտն ընտրվում է Հայրենիք կուսակցության նախագահ, ապա ինձ մնում է միայն ցավակցել մեզ բոլորիս սույն հանրահռչակ թյուրիմացությանը հեղափոխությունից հետո ԱԱԾ֊ի պաշտոնը «նվիրաբերելու» համար: Իսկ այս մանկահասակ «լալոշ» երեխան այնքան կապ ուներ հեղափոխության հետ, որքան ես մոլորակի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բին Լադենի հետ:
Բամբակների մեջ «աճեցված» և ռուսական «դարբնոցում ձուլված այս ժեշտի կտորը», ոտքի վրա դավաճանեց մի ողջ ժողովրդի: Արթուր Վանեցյանը մեր օրերի «ակնառու օրինակն է» դավաճանության եզրույթի: Եվ թող «սեփական աչքերին թոզ փչելով» ինքն իրեն չներշնչի, թե Նիկոլ Փաշինյանից հեռացել է ինչ-ինչ պատճառներով:
Հ.Գ. Իհարկե հեղափոխությունը թավշյա էր, խաղաղ, բայց հետհեղափոխական թավիշը «խժռում է» ժողովրդի հույսն ու հավատը: Լավ, մինչև երբ… Մնացյալը՝ մաս 6-րդում…»։