Պարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը

 

Ոստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում պարզվել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տներից մեկում հայտնաբերված մահացածների ինքնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ մահացածներն են 45-ամյա Կարինե Հ-ն, ում հայտնաբերել էին բնակարանի նախամուտքում, և Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Միրո Բ-ն։ Վերջինիս հայտնաբերել էին լոգարանում։

Պարզվել է նաև, որ նրանք մահացել էին շմոլ գազից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 27-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնեել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել էին տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։

(Visited 35 times, 1 visits today)