Չեմ կարող արդարացնել մարդկանց սպասելիքները. Սլովենիայի վարչապետը հրաժարվել է պաշտոնից

Այսօր հունվարի 27-ին Սլովենիայի վարչապետ Մարիան Շարեցը հայտարարել է պաշտոնաթող լինելու որոշման մասին և հրաժարականի դիմումը ներկայացրել խորհրդարանին: Այդ մասին տեղեկացնում է «Associated Press» գործակալությանը:

«Առայժմ ես չեմ կարող արդարացնել մարդկանց սպասելիքները: Բայց ես կկարողանամ խոստումներս կատարել ընտրություններից հետո»,- ասել է Մարիան Շարեցը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2018 թ.-ից:

Սլովենիանի վարչապետն այդ որոշումը բացատրել է նրանով, որ իր կառավարությունը կորցնում է աջակցությունը: Նա կոչ է արել անցկացնել վաղաժամ ընտրություններ:

Ավելի վաղ` հունվարի 27-ին, պաշտոնից հեռանալու որոշման մասին հայտնել էր նաև Սլովենիայի ֆինանսների նախարար Անդրեյ Բերտոնցելը:

(Visited 29 times, 1 visits today)