Շատ լավ լուր հայրենիքի պաշտպանների համար,կուրախացնի զինվորների մայրերին

Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական կրшկшյին դիրք։

Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։

Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։

Շարունակվել է մшրտшկան հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։

Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարք, ջերմատեսիլ, ցերեկային եւ համակցված տեսախցիկներ։

Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մшրտшկան դիրք։

Մշտական ջրով ապահովվել է 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։

Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում են ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մшրտшկան դիրքերը։

Զինծառայողների արձակուրդ գնալու տրանսպորտային փոխհատուցման չափերը ավելացել են։

Պայմանագրային և սպայական կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները ևս կիրականացվեն ամբողջությամբ պետության հաշվին։

Զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցումը կտրվի զորամասի հրամանատարի հրամանով։

(Visited 7 998 times, 1 visits today)