Նոր Հայաստանի պատկերացումներին հարիր ժամանակակից ավտոբուսները այսօր շահագործվեցին

261 համարի երթուղին՝ ԱՅՍՕՐ ՇԱՀԱԳՈՐԾՎԵՑ.

Ահա եւ Նոր Հայաստանի պատկերացումներին հարիր ժամանակակից ավտոբուսները, որոնք նոր, անկասկած ավելի լավ եւ որակով, հեղափոխական մշակույթ են բերելու հանրային տրանսպորտի ոլորտում, այսօր սկսեցին իրենց գործունեությունը։

Աբովյանի 261 համարը շնորհիվ նոր շահառուի այսուհետ, կսկսի գործել, եւ որ ամենակարեւորն է, սիրելի հանրություն ջան, սիրելի աբովյանցի ջան նոր աբտոբուսները չափերով մեծ են, մաքուր են, վարորդները կոկիկ, իսկ սպասարկումը համոզված եմ մի քանի լեվլ բարձր.
Յուրաքանչյուր դրական եւ կարեւոր փոփոխություն, ոլորտային հեղափոխություն սկսում է Կոտայքի մարզից, իսկ այդ ամենը շնորհիվ մերօրյա իշխանությունների նվիրվածության, պետականամետ մտածողության եւ ամենակարեւորը Օրենքի գերակայության հաստատման ու ՔԱՂԱՔԱՑՈՒ քաղաքացիական իրավագիտակցության բարձրացման։
На изображении может находиться: небо и на улице

Այո՛ նորերը, երիտասարդները եկել են արարելու, եկել են ՀՀ քաղաքացու բերեկեցությունը բարձրացնելու, ու ծառայելու հանուն հայրենիքի, հայ ժողովրդի, ու Հայաստանում հանրային տրանսպորտի ոլորտում նմանը չունեցող ավտոբուսները, հենց ասածիս ապացույցն են։
Շնորհիվ՝ իշխանություն- մասնավոր սեկտոր համագործակցության, բարեփոխումները դառնում են տեսանելի ու հասանելի.

Դե՛ ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ ջան, վայելեք հեղափոխության հերթական կարեւորագույն պտուղները, միաժամա ակ չմոռանալով անցյալի գաղջն ու դրա հեղինակներին.

Նշեմ, որ 12 մետրանոց ավտոբուսները թվով 8-ն են։

261 համարի Աբովյան-Երեւան երթուղի ջան, ԲԱՐԻ ԵՐԹ ՁԵԶ

(Visited 472 times, 1 visits today)