Նիկոլ ջան՝ մեր երեխաներին բանակում էդպես ծնողական սիրով, ռեստորանային համադամներով կերակրում ես…Բոլոր զինվորների ծնողների անունից ախր ոնց չասենք …

Ավագ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Նայում եմ այսօրվա մեր զինվորների կերակուրներին եւ հպարտությունից, ուրախությունից հոգիս փառավորվում է…

Հիշեցի մի դեպք իմ ծառայությունից… 90-ականներին էր, ծառայում էի Հայաստանի սահմանամերձ զորամասերից մեկում. Դե նոր-նոր կազմավորված բանակ, երկրաշար ժից ավե րված ու պատերազմող երկիր, բնական է, որ սննդի վիճակը նախանձելի չէր, հասկանալու, համակերպվելու վրա էր, համ էլ, եթե դուզն ասենք՝ էդ ու՞մ պետք է բողոքեինք որ.

Սննդի պահեստները բուն զորամասից 2-2.5 կիլոմետր հեռու էր՝ չորրորդ պոստն էր. Ամեն օր մեքենան գալիս էր, հաջորդ օրվա սնունդը ստանում էր, օրվա «նարյադն» էլ բարձում էր. Պահհեստապետ ձյաձ Բորյան էլ դրա դիմաց, կարտոֆիլ էր տալիս, «կոմբի ժիռ» մեկ-մեկ էլ տուշոնկա ( մանվելին հիշեցիք չէ՞). Զինվորի համար, դրանից մեծ ուրախություն չկար՝ քոռն ինչ գուզե — ջուխտըմ լուս.

Պահեստի մի անկյունում, կեռիկներից կախված էր զորքին հատկացվելիք միսը, չգիտեմ՝ ինչ կենդանու միս էր, բուդը ինձանից բոյով, բայց որովհետև Ыռանի սահմանին էինք մոտ, մտածում էինք, թե ուղտի բդեր էին, ենթադրում էինք. Պահեստում սառնարաններ իհարկե չկային, ձմռանը հասկանալի է, միսը շուտ չէր փչանա, սակայն ամռանը, էն էլ էդ շոգին՝ Աստված է՜լ բեթարեն ազատե… Զորամասում 2 արկղ կար՝ «Բողոքներ և Առաջարկություններ»- մեկը ՊՆախարարին, մյուսը զորամասի հրամանատարին… Զինվորները հրամանատարին բողոքել էին, որ ճաշարանում, հոտած միս են տալիս.Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգն արդեն գործում է 27 զորամասում  (լուսանկարներ)

Հաջորդ օրը, հենց մեքենան մտավ զորամաս, հրամանատարը կանգնեցրեց, տեսավ մսի տեսքը, հոտ քաշեց, խոժոռվեց, կանչեց սննդի ծառայության պետ՝ Սիմոնյան Արմենակին, ոչ եթերային «գրական հայերենով» նըխշեց վերջինիս ազգ ու տակին, հետո ԱՀՏԱ գծով տեղակալին հրամայեց միսը կշռել, տալ արջերին (երկու հատ մեծ արջ ունեինք, երկու հատ էլ քոթոթ) նույն քանակությամբ, Սիմոնյանի հաշվին, շուկայից թարմ միս գնել եւ տրամադրել զորքին.

Ո՞վ ուներ էդ ռիսկը, որ Ղևոնդին հակաճառեր, կամ առավելևս չկատարեր հրամանը. Սրանք մինչև միսը ոսկրահան արեցին, մինչև կշռեցին, մինչև հայ-հույ գնացին շուկա — տավարի եւ խոզի միսը վերջացել էր. «Ստիպված» հավի բուդ բերեցին, հանձնեցին ճաշարանին.. Հաջորդ օրը մի խինդ է զորքի մեջ, մի ուրախություն՝ Տղեեե՜րք, հարիսա ենք ուտելու, հասկանու՞մ եք, հարիսաաա՜… Օղորմի հորըդ գնդապետ ջան…

Հունվարին տղաս զորացրվեց, Աստծո կամոք բոլորիդ զինվորներն էլ ոռջ-առողջ, անփորձանք գան հասնեն իրենց մամաներին. Մա տաղ արեցինք, քեֆ արեցինք, ուրախացանք, քեֆի «ավելցուկները» «թիքա առ թիքա» կերանք ,մի օր էլ տղաս տուն եկավ, մորը թե
-Ի՞նչ կուտենք մամ ջան. — Կոտլետ սարքե՞մ. — Զզվել եմ մա. -Բլինչի՞կ. -Հոգնել եմ մա. -Հավի թևիկ կարմրցընե՞մ.
-Ամեն օր կերել եմ. Վերջը բաստուրմայով ձվածեղի վրա կանգնեցին. Էդ էլ չգիտեմ քեֆից էր մնացել, թե Նոր Տարուց, (դուզ խոսալը խո շանտղություն չէ)…

Ասում եմ -Ապ ջան, ցավդ տանիմ, ես չիդեմ, թե դուք ձեր չաստը ինչ եք կերել, բայց ըստեղ, ՄԵԾ ՀԱՆՃԱՐԻ ըսած համապատասխան, շրջկոոպի պահեստները չեն, կամացեն վարժվի ժառիտին, մակարոնով փլավին, թաթար-բորակիին. Մե խոսքովմ ՝ վերադարձի իրականություն ախպերըըը՜ս…

Հիմա դառնամ քեզ՝ Նիկոլ ջան՝ էդ որ մեր երեխաներին բանակում էդպես ծնողական սիրով, ռեստորանային համադամներով կերակրում ես, հեչ չե՞ս մտածում զորացրված զինվորների ծնողների մասին… Իսկ եթե կատակից այն կողմ, բոլոր զինվորների ծնողների անունից ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

(Visited 2 008 times, 1 visits today)