«Նիկոլ հեռացիր» ակցիայի հեղինակները տարիներ շարունակ իրականացրել են «ժողովուրդ լքիր քո հայրենիքը այն միայն մերն է» ակցիան։

«Նիկոլ հեռացիր» ակցիայի հեղինակները տարիներ շարունակ իրականացրել են «ժողովուրդ լքիր քո հայրենիքը այն միայն մերն է» ակցիան։
Դե քանի որ, հիմա երկրի ղեկավարը անմիջապես ներկայացնում է ժողովրդին, հետևաբար պատահական չէ ընտրված վերնագիրը տվյալ ակցիայի համար։
Բայց շտապեմ ձեզ տխրեցնել, ոչ Նիկոլը և ոչ էլ ժողովուրդը այլևս երբեք չի պատրաստվում իր հալալ քրտինքով վաստակածը թողնել ձեզ և ձեր լպրծուն սերունդներին, լքելով հայրենիքը։

Մեր գեր նպատակ է շենացնել մեր հայրենիքը, որը դուք հասցրել էիք կործանման եզրին՝ դատարկելով գյուղերը, թալանելով բանակը և այն բոլոր բնագավառները, որը ենթակա էր թալանի։ Ձեր ատելությունը սեփական ժողովրդի նկատմամբ այնքան մեծ էր, որ սեփական ժողովրդի համար եղեռն էիք իրականացնում։ Խոսել ժողովրդի անունից դա մեծ մեղք է ձեր դեպքում պարոնայք դահիճներ, քանի որ դա այն նույն ժողովուրդն է, որի արյունը տարիներ շարունակ խմել եք, կյանքը սեփական հարկի տակ դարձրել եք անտանելի, ստիպել եք ապրել վախի մթնոլորտում և ատել ինքն իրեն՝ իր անկարողությունից։
Ձեր սերունդները ձեզանից միայն մի բան կարող են ժառանգել, դեռ շատ սերունդներ շարունակ՝ մեղք, որը երբեք չի ներվելու։

Եթե մի քանի անողնաշարներ դեռ շարունակում են վաճառվել ձեզ, դա չի նշանակում, որ դուք կարող եք երազել վարչապետի պաշտոնի մասին, քանզի այդ վաճառվածները, նույնպես եթե պահը գա մեր վարչապետի հետ են, ուղակի առաջնորդվում են՝ <<շնից մազ պոկելնելա քյար>> ասածվածքով։
Վերջացել է այն ժամանակները, երբ դուք փողով ու ծանոթով հարց էիք լուծում և հասնում էիք ձեր նպատակին, հանգիստ վեր ընկեք տեղներդ։
Մեր միակ ժողովրդավար, սիրելի, հարգելի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյան է և վերջ։
Շենացնելու ենք մեր հայրենիքը և արմատախիլ ենք անելու չարիքը։
Կեցցե Նոր Թավշյա Հայաստանը
Հարգանքներով՝ Ռոզա Աշոտի

(Visited 87 times, 1 visits today)