Մուլտի Գրուպի տնօրենը քննիչի մոտ չի թաքցրել սարսափը. Հրապարակ

Картинки по запросу սեդրակ առուստամյան

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ, ինչպես հայտնի է, օրերս երկրորդ մեղադրանքն է առաջադրվել «Հյուսիս-հարավ»-ի գործով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ մեղադրանքի` խոսքը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) մասին է։

Օրերս, երբ նրան հրավիրել են հարցաքննության, իրավապահների մոտ չի թաքցրել իր սարսափը եւ անգամ խնդրել է, որ փողերի լվացման մասին տեղեկությունը հրապարակայնություն չստանա, որ Ծառուկյանը չիմանա այդ մասին։ Բանն այն է, որ այս մեղադրանքից հետո Ծառուկյանին կարող են դիտարկել որպես անվստահելի գործընկեր, եւ դրսի ներդրողները խուսափեն համատեղ ձեռնարկներից։

(Visited 31 times, 1 visits today)