Մի քանի ավտոբուսային գծեր երթուղի դուրս չեն գա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի ներքաղաքային երթուղիներ սպասարկող ավտոբուսային գծեր կարող են այսօրվանից դադարեցնել իրենց գործունեությունը:

Արտակարգ դրության հայտարարման հետ կապված՝ ավտոբուսների վարորդներից պահանջում են, որ ավտոբուսներում կանգնած ուղևորներ չլինեն, այլապես իրենք կտուգանվեն: Մինչդեռ ավտոբուսի վարորդներն ասում են, որ իրենք չեն կարող ամեն կանգառում կռիվ տալ ավտոբուս բարձրացած ուղևորների հետ և նրանցից պահանջել իջնել ավտոբուսից:

Նման կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու լավագույն ելքը երթուղի դուրս չգալն է»:

(Visited 147 times, 1 visits today)