Միայն տեսնեք, թե ինչ վիճшկում է հայտնվել Լուսինե Թովմասյանը պшտվшստումից հետո. տեսանյութ

Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․ Հետաքրքիր է իմանալ նաև․
Քույրերը Փարիզում Օսլոյից հետո Լուսինե եւ Իրինա Թովմասյանները մեկ շաբաթով մեկնեցին Փարիզ. «Չենք կարող ասել, որ դա հանգիստ էր: Ուղղակի ես եւ քույրս փորձում ենք տարվա մեջ մեկ կամ երկու անգամ միասին մի տեղ գնալ, ժամանակ անցկացնել: Այնտեղ նաեւ շոփինգով էինք զբաղվում:Քանի որ ամառն առջեւում էր, գնեցինք ամառային նոր հագուստներ, այն, ինչ հարկավոր է…»: Լուսինեն ասում է, որ իր հագուստը Հայաստանից էլ է գնում, բայց, քանի որ երկրից հաճախ է բացակայում, դրանց մեծ մասը դրսից է: Իսկ Փարիզի մասին խոսելով այնտեղ ոչ առաջին անգամ լինող մեր զրուցակիցն ասաց, որ Ֆրանսիայի ու մայրաքաղաքի միակ բացասական կողմն այն է,որ ֆրանսերեն չիմանալն այնտեղ շատ վատ է. «Երբ դու անգլերեն ինչ-որ բան ես ասում, կան մարդիկ, որ հասկանում են քեզ, բայց չեն պատասխանում փորձելով հասկացնել, որ իրենք ֆրանսիացի են, եթե եկել եք այստեղ, փորձեք նաեւ ֆրանսերեն լեզուն սովորել… Բայց երկար մնալով հասկանում եմ , որ մարդիկ նաեւ շատ բարեհամբույր են:)»: Ընտանիքով Աղվերանում Հայաստան վերադառնալուց հետո Լուսինեն հանգստի մեկնեց ընտանիքի հետ. «Գաղափարն այն էր, որ մենք ողջ ընտանիքով հանգստանանք, մեզ հետ լինի նաեւ քույրիկիս բալիկը, քույրիկս, մայրս, հայրս: Հանգստի վայր ընտրեցինք Աղվերանը, որը քաղաքին շատ մոտ է, բնությունն էլ շատ սիրուն»:
Լուսինեն ասում է, որ Հայաստանում շատ է սիրում նաեւ Դիլիջանը, Ջերմուկը, Սեւանը, իսկ ձմռանն անպայման լինում է Ծաղկաձորում, շատ է սիրում դահուկ քշել: Ամռանն էլ նախընտրում է ծով գնալ, լողալ. լողն ամենալավ սպորտն է համարում: Լողալուց հետո էլ փորձում է արեւի տակ շատ քիչ պառկել, քանի որ արեւայրուքին դեմ է. «Մարդիկ ու բժշկությունը սկսում են հասկանալ, որ արեւը շատ վնասակար է մաշկին եւ ընդհանրապես:
Առավոտյան մի քանի ժամ էի պառկում արեւի տակ, հետո 5-6-ից հետո, երբ արեւը մայր էր մտնում: Կարելի է «զագարը» վերցնել նաեւ քամուց…»: «Իսպանիայում շատ հաճելի է… էլի կգնամ :)» Լուսինեի հաջորդ կանգառը Իսպանիան էր, ուր մեկնեց իր ծննդյան օրը` հուլիսի 25-ին: Գեղեցկուհին այնտեղ էր մայրիկի հետ. «Առաջին անգամ էի այնտեղ լինում, միշտ ուզում էինք գնալ, բայց չէր ստացվում: Մայրիկիս հետ էի գնացել, մնացինք 15 օր»: Առաջին տասը օրվա ընթացքում նրանք միայն հանգստանում էին ծովափին, իսկ մյուս հինգ օրն անցկացրեցին Բարսելոնում, ծանոթացան քաղաքին, կուլտուրային: Լուսինեն եւ մայրը հիացած են Բարսելոնով եւ նրա ճարտարապետությամբ, իսկ Գաուդիի շենքերն ու այգին Լուսինեն բավական է համարում, որ մարդիկ այնտեղից հիացած հետ գան.«Այդ 5 օրը քիչ էր Բարսելոնի համար, էլի կմեկնեմ այնտեղ. հատկապես ամռանը շատ հաճելի է Իսպանիայում»: Բարսելոնայում էր նաեւ գեղեցկուհու մանկության մտերիմ ընկերուհին, ով այնտեղ վաղուց է ապրում. «Ժամանակը շատ ավելի հաճելի եւ ուրախ անցավ:)»:

(Visited 51 times, 1 visits today)