Մետրոպոլիտենում նորից են իրականացվելու խոշորամասշտաբ ստուգումներ ԱԱԾ ի կողմից

Image result for մետրոպոլիտեն

«Ամիսներ առաջ Երեւանի մետրոպոլիտենում չարաշահումների վերաբերյալ  հրապարակումներից  հետո ԱԱԾ-ն խոշորածավալ ստուգումներ սկսեց մետրոյում։

Խոսք էր գնում խոշոր չարաշահումների մասին, եղան ձերբակալություններ, հարցաքննություններ, սակայն անցել են ամիսներ, ու ոչ մի խոսք, բացահայտում չկա իրականացված չարաշահումների մասին։ Փոխարենը շատ գրագետ «զոհաբերեցին» մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին, որպեսզի հանրությունը, վարչապետը առժամանակ մոռանան այս չարաշահումների օջախի մասին։

Ըստ լուրերի՝ մետրոպոլիտենի չարաշահումների գործի վիժեցման հետեւում եւս կանգնած է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»:

(Visited 36 times, 1 visits today)