Մեծ կասկածներ է առաջացնում Կարմիր խաչի աշխատակիցների չայցելելը Գուրգեն Ալավերդյանին. Տոնոյան

Հիմա ամենակարեւորը, որ մեր զինծառայողը լինի առողջ եւ անվտանգ եւ շուտափույթ կազմակերպվի այցելություն։ Այս մասին այսօր`օգոստոսի 30-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով վերջերս Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքին։

Նախարարի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները:
«Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առեւանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որեւիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա:

Ես կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը, որ մեր զինծառայողը լինի առողջ եւ անվտանգ եւ շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը որ մինչեւ այժմ չի կատարվել, արդեն 72 ժամից ավելեւ այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում: Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ:
Դավիթ Տոնոյանն ասաց՝ ինչ են անում, որպեսզի վերադարձնեն Ադրբեջանի կողմից գերեվարված Գուրգեն Ալավերդյանին | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Այդ բոլոր հանգամանքները պարզվում են եւ իհարկե, պաշտպանության նախարարությունը այդ մասին կտեղեկացնի հանրությանը: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կարվի Պաշտպանության նախարարության կողմից, Արտաքին գործերի նախարարության կողմից, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ եւ առողջ եւ երկրորդ` տեսնենք, թե ինչ պայմաններով կարող ենք նրան վերադարձնել»,-ասաց նախարարը

(Visited 575 times, 1 visits today)