Մահացել է Նուրմագամեդովի հայրը, ցավակցական նամակներ են ուղարկել ՄաքԳրեգորը, Միհրան Հարությունյանը

UFC մարտիկ, 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը ցավակցել է Խաբիբ Նուրմագոմեդովին նրա հոր՝ Աբդուլմանափ Նուրմագոմեդովի մահվան կապակցությամբ։

«Հոր, մարզչի և սպորտին նվիրված անձանվորության կորուստ:

Իմ ցավակցությունը. Ննջեք խաղաղությամբ, Աբդուլմանափ Նուրմագոմեդով», – Twitter-ի իր էջում գրել է ՄաքԳրեգորը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը։ Հետագայում հայտարարվել էր, որ մահը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով։

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը Instagram-ի էջում կատարած գրառմամբ իր ցավակցությունն է հայտնել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին՝ հոր անժամանակ մահվան կապակցությամբ:

Ցավում եմ, որ նման լավ մարդը այսքան շուտ հեռացավ մեզանից. Միհրան Հարությունյանը ցավակցել է Նուրմագոմեդովին

(Visited 42 times, 1 visits today)