Մшհшցե՞լ Է Ժիրինովսկին․․ կուսшկցությունը հшյտшրարություն է արել

Ժիրինովսկու կուսակցությունը կոչ է արել չհավատալ նրա մահվան մասին լուրերին

 

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում չհավատալ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին տեղեկատվությունը, որը  կեղծ է և անհիմն։

Այս մասին հայտնել է ՌԴԼԿ կենտրոնական ապարատի առաջին ղեկավարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կարգինովը, փոխանցում  է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ժիրինովսկին կորոնավիրուսով հոսպիտալացվել է փետրվարի 2-ին, նրա վիճակը գնահատվում է կայուն:

 

«Եղել են սադրանքներ, հեռախոսազանգեր Վլադիմիր Վոլֆովիչի մահվան առնչությամբ։

Մենք պարզաբանել ենք իրավիճակը․ դա սուտ է և անհիմն»,- նշել է Կարգինովը։

 

(Visited 338 times, 1 visits today)