ՀՀ նախագահի ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Բադեն-Բադեն քաղաք. ՀՔԾԿ-ն հարուցել էքրեական գործ

ՀՀ նախագահի ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք: Թռիչքների մի մասն ընթացել է առանց գրավոր հայտերի:

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ մանրամասնելով.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ:2008-2017 թթ. ՀՀ նախագահի ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի  Բադեն-Բադեն. դրանց մի մասը կազմակերպվել է խախտումներով. ՀՔԾ-ում գործ ...

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում նշված ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի:Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում  էին Բադեն-Բադեն - fip.am

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման առերևույթ հանցագործության մասին տվյալներ, ուստի նյութերի հիման վրա 11.10.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

(Visited 31 times, 1 visits today)