Հիփոթեքային վարկերի մայր գումարների մարումները կհետաձգվեն 6 ամսով. ԿԲ

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն և «Բնակարան՝ երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։
«Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։
Միևնույն ժամանակ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն և «Բնակարան՝ երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու»,- ասված է տարածված հայտարարության մեջ։
(Visited 37 times, 1 visits today)